«Դեմո» թերթի /Ստեփանակերտ/ խմբագիր Գեղամ Բաղդասարյանի ելույթը համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովում
Ծաղկաձոր, 17-18 սեպտեմբեր, 2008թ.
Ես խոսելու եմ հիմնականում Արցախի մասին, ու քանի որ մենքումենք ենք, կամ, ինչպես արցախցիներս ենք ասում՝ «մունքումունք», ապա հիմնականում խոսելու եմ պրոբլեմների մասին: Ինչու՞ եմ այս հանգամանքը շեշտում: Որովհետեւ մեզ մոտ՝ Արցախում, պրոբլեմների մասին խոսելու հարցում որոշակի բարդույթներ կան, ըստ որոնց՝ դրանով կարող ենք ջուր լցնել հակառակորդի ջրաղացին, կամ էլ խախտել ազգային միասնությունը: Արդյունքում՝ պրոբլեմների մասին չխոսելը դարձել է սովորական երեւույթ: Լսած կլինեք հայտնի սրամիտ արտահայտությունը՝ «եթե առավոտյան զարթնել ես, ու քո մարմնի ոչ մի մասը չի ցավում, ապա գիտցիր, որ մահացել ես»: Ամեն առավոտ ես զգում եմ հայրենի երկրիս ցավը, ուրեմն՝ երկիրը գոնե ինձ համար չի մահացել, այն ինձ համար կենդանի օրգանիզմ է: Բայց բոլորի՞ս համար է այդպես: Դիցուք՝ Սփյուռքը: Սփյուռքահայությունն ուզում է Արցախի մասին լսել կամ լավ, կամ՝ ոչինչ: Մինչդեռ այդպիսի վերաբերմունք, ինչպես հայտնի է, դրսեւորում են մահացածների նկատմամբ: Ես չեմ ուզում, որ Արցախն ընկալվի որպես տոտեմ կամ մումիա: Կրկնեմ՝ այն կենդանի օրգանիզմ ու բաբախող սիրտ է, ցանկացած կենդանի օրգանիզմին հատուկ առավելություններով ու արատներով: Եւ եթե մենք խոսում ենք պրոբլեմների մասին, ապա նախ՝ վերահաստատում ենք մեր գոյությունը, հետո էլ՝ մեզ ու միջազգային հանրությանը (նաեւ՝ ի հեճուկս թշնամական ջրաղացի) ցույց տալիս, որ ի վիճակի ենք լուծել պրոբլեմները:
Այժմ՝ բուն թեմայի մասին:
Ցանկացած երկրի համար կարեւոր է ներքին եւ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը: Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը հասկանալի ու ընկալելի լինելու համար: Խնդրո առարկայի շուրջ ԼՂՀ-ում տիրող իրավիճակը պատկերացնելու համար նախ ներկայացնեմ արցախյան տեղեկատվական դաշտը, ապա առկա խնդիրները դիտարկենք նույն դաշտի շրջանակներում եւ ապա համահայկական հարթության մեջ:
Արցախյան տեղեկատվական դաշտը, մեղմ ասած, հարուստ չէ եւ անգամ իր ներկայիս տեսքով ու կառուցվածքային էությամբ չի համապատասխանում 21-րդ դարի տեղեկատվական չափանիշներին ու երկրորդ հայկական պետականության առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ պաշարներին:
Եթե տպագիր ԶԼՄ-ներում որոշակի բազմազանություն կա, այն է՝ հանրապետական եւ շրջանային պաշտոնաթերթերից բացի կա կուսակցական մամուլ, կա «Դեմո» հանրային թերթը, պաշտպանության ու կրթության նախարարություններն ունեն թերթեր, որոնք, հասկանալի պատճառներով, ամենամեծ տպաքանակն ունեն, կան նաեւ այլ թերթեր ու թերթուկներ, ապա էլեկտրոնային լրատվական դաշտն ուղղակի աղքատիկ է: Հանրապետությունում գործում է ընդամենը մեկ հեռուստաընկերություն՝ Արցախի հանրային հեռուստատեսությունը, որը նախկին պետական հեռուստատեսությունն է: Նրա կարգավիճակը փոխվել է մի քանի տարի առաջ՝ արցախյան լրագրողական ընտանիքի առաջադեմ հատվածի ջանքերով: Սակայն ցավալի է, բայց փաստ՝ դա եղել է ընդամենը ցուցանակի փոփոխություն, իրականում հեռուստատեսությունն իր էությամբ մնացել է նույն պետականը՝ բառի խորհրդային եւ, բնականաբար, ոչ լավագույն իմաստով: Այն արտացոլում է միայն իշխանությունների դիրքորոշումը:Հանրապետությունում անհրաժեշտ պայմանները չկան անկախ հեռուստաընկերությունների ստեղծման ու գործունեության համար: Ինչ խոսք, երկրի չճանաչվածության պարագան այս հարցում որոշակի խնդիրներ է ստեղծում, սակայն, որքան էլ զարմանալի լինի, նույն հանգամանքը նաեւ մի շարք առավելություններ ունի, եւ ցանկության դեպքում հարցը կարելի է հեշտորեն լուծել:
Մի հեռուստաընկերության գերիշխանությունն էլ հենց տեղեկատվական դաշտի հիմնական խոչընդոտներից է: Որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ մի տպագիր միջոց չի կարող մրցակցել հեռուստատեսության հետ: Արդյունքում արցախցին զրկված է տեղեկատվության տարբեր աղբյուրներից օգտվելու հնարավորությունից:
Որքան էլ զարմանալի լինի՝ հանրապետությունում չկա գոնե մեկ լրատվական գործակալություն, որի միջոցով երկիրը կարող էր արտաքին աշխարհի հետ սեփական տեղեկատվական խողովակ ունենալ: Արդյունքում արտաքին տեղեկատվության հիմնական հույսը ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությունն է, որն իր ղարաբաղյան թղթակցի միջոցով պարբերաբար լուսաբանում է նորանկախ երկրի առօրյան: Նորերս փակվել է միակ էլեկտրոնային թերթը, որն աշխատում էր ամենօրյա ռեժիմով: Խոսքը «Ղարաբաղ-օփեն» էլեկտրոնային թերթի մասին է, որը կարճ ժամանակում դարձել էր տեղեկատվության արժանահավատ ու ազդեցիկ աղբյուր, որից օգտվում էին շատուշատ երկրներում: Այն, ինչ արել են 2-3 լրագրողներ, այն էլ՝ սոսկ էնտուզիազմի շնորհիվ, ուղղակի ուսանելի է: Նրանք արել են այն, ինչ չի կարողանում անել մի ամբողջ պետություն:
Արցախում շատ քիչ են կայքերը, պետական գերատեսչություններինը՝ հատկապես, արդի չափանիշներին համապատասխանողները՝ նամանավանդ: Թող ներվի համեմատությունը, բայց եթե «Ալ-Քաիդան», ինչպես կարելի է տեղեկանալ համացանցից, ունի 5000 կայք, ապա արցախյան երկրորդ պետականությունը 5 կարգին կայք էլ չունի:
Այս պարագայում, կարծում եմ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու հեռանկարների մասին կարելի է խոսել խիստ վերապահումով: Նաեւ հասկանալի է, որ երկրում կա տեղեկատվության մատչելիության պրոբլեմ: Ի՞նչն է հետաքրքիր՝ մենք ունենք բավականին լավ օրենք տեղեկատվության ազատության մասին, ավելին ասեմ՝ տեղեկատվական դաշտը կարգավորող օրենսդրական բազան բավականին առաջադեմ է, ինչը մեկ անգամ եւս մեզ բերել է այն համոզման, որ միայն լավ օրենքները դեռ քիչ են կամ թերի են, հարկ է քաղաքական կամք ու հասարակական պահանջարկ: Որքան էլ ցավալի լինի՝ ոչ մեկը կա, ոչ էլ մյուսը: Հատկապես ցավալի է հասարակական պահանջարկի բացակայությունը: Այսպես, տեղեկատության ազատության մասին օրենքով որոշակի պատժամիջոցներ են սահմանված տեղեկատվությունը թաքցնող պաշտոնյաների նկատմամբ, բայց օրենքն ընդունելուց ի վեր չի եղել գոնե մի դեպք, երբ որեւէ քաղաքացի կամ կազմակերպություն դատի տա որեւէ պաշտոնյայի կամ գերատեսչության: Մինչդեռ տեղեկատվության մատչելիության պրոբլեմ ունեն նույնիսկ պետական լրատվամիջոցները:
Ասում են՝ ծարավի առկայությունն ինքնին նշանակում է, որ ինչ-որ տեղ ջուր կա, սկզբունքորեն պիտի լինի: Մյուս կողմից էլ՝ պատկերավոր ասած՝ ողջ կյանքում միայն կոկա-կոլա օգտագործողները դժվար թե սառնորակ աղբյուրաջրի կարիքը զգան: Իսկ մենք տեղեկատվական ազատության, այն է՝ աղբյուրաջրի բացակայության խոր հիշողություն ունենք դեռեւս խորհրդային ժամանակներից: Արդյունքում մեր քաղաքացիական մտածողությունն ու հոգեբանությունը ցայսօր անջրդի են: Ինչ խոսք, կան նաեւ ջրովի տարածքներ, նկատի ունեմ՝ համացանցը, որի միջոցով ծարավիները հագեցնում են իրենց տեղեկատվական ծարավը, բայց, հասկանալի պատճառներով, բնակչության շատ քիչ տոկոսը նման հնարավորություն ունի: Մի մխիթարություն, սակայն, կա՝ դա հայաստանյան երեք եւ ռուսաստանյան մի շարք հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ «Եվրոնյուզի» հաղորդումները դիտելու հնարավորությունն է հիմնականում մայրաքաղաք Ստեփանակերտում:
Ինչ որ է, այհա այսպիսի ռեսուրսներով ու այսպիսի հոգեբանությամբ մենք վարում ենք ներքին եւ արտաքին տեղեկատվական քաղաքականություն: Անդրադառնանք դրանց առանձին-առանձին:
Ներքին տեղեկատվական քաղաքականությունը մեզ մոտ մեծամասամբ վերածվել է իշխանությունների պարզամիտ գովքի եւ բացարձակապես հաշվի չի առնվում հասարակական կարծիքը: Քաղաքացին երբեք չի իմանում, թե ինչու ազատեցին այս մի պաշտոնյային եւ ինչու նշանակեցին այն մյուսին, ինչու կրճատվեց այս մի գերատեսչությունը եւ ստեղծվեց այն մյուսը: Ընդհանրապես, մտքերի փոխանակությունը, բանավեճը «որպես դասակարգ» վաղուց արդեն վերացած են: Արցախյան հեռուստատեսությունում թոք-շոու հասկացությունը մնում է որպես անմատչելի երեւույթ: Չեմ ուզում չափազանցնել, բայց Ղարաբաղում, օրինակի համար, որքան էլ պարադոքսալ հնչի՝ ղարաբաղյան կարգավորման թեման հրատապ չէ: Չեմ կարող այս առնչությամբ չմեջբերել Իգոր Մուրադյանի դիպուկ միտքը՝ «պարզվեց, որ թշնամու վրա կրակելն ավելի հեշտ է, քան հայրենակիցների հետ հայրենիքի ճակատագիրը քննարկելը»:
Այս վիճակը կարծես թե ճչացող է դարձել բոլորի, այդ թվում իշխանությունների համար: Այն տպավորությունն է, որ մեզ մոտ արդեն ընկալվում է այն միտքը, որ այսպես շարունակել չի կարելի: Վերջերս Արցախում վերջապես օրախնդիր է դարձել տեղեկատվական քաղաքականություն ունենալու թեման, այն աստիճան, որ այս մասին խոսում են բոլորը՝ ով չի ծուլանում: Սա, ըստ իս, հակառակ ծայրահեղությունն է այն բանի, երբ ոչ ոք այս թեման առանձնապես չէր կարեւորում:
Ասելիքս էլ միգուցե ծայրահեղության երանգներ պարունակի, բայց սույն աշխուժացումն ինձ առանձնակի լավատեսություն չի ներշրնչում: Ավելին՝ համոզված եմ, որ այսօր պետք չէ այդ հարցով զբաղվել, հատկապես այսօրվա մեր հոգեբանության, առկա մտայնության, իշխանություն-հանրություն հարաբերությունների ներկայիս մակարդակի պարագայում:
Որովհետեւ մարդիկ, պաշտոնյաներ, բանուգործ թողած՝ խոսում են տեղեկատվական քաղաքականություն մշակելու մասին, այնքան կարեւորելով դրա անհրաժեշտությունը, որ կամա թե ակամա ստվերում են իրենց իսկ գործի, իրենց իսկ անմիջական պարտականությունների կատարման անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Ամեն ինչ կախվածության մեջ է դրվում տեղեկատվական քաղաքականությունից, ցանկացած ոլորտի հաջողությունը կամ անհաջողությունը պայմանավորում են տեղեկատվական քաղաքականության հաջողությամբ կամ անհաջողությամբ: Արդյունքում այդ քաղաքականության անհրաժեշտությունը պարզունակորեն ընկալվում եւ վերածվում է պարզապես գեղեցիկ փուչիկ ունենալու անհրաժեշտության:
Մինչդեռ հենց գործի առկայությամբ, գործի չափով է պայմանավորված տեղեկատվական քաղաքականության հաջողության կամ անհաջողության չափը: Իսկ դրա համար պարզապես պետք է նախեւառաջ արդիականացնել-արդյունավետացնել պետական կառավարման համակարգը, որի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է: Հսկայական միջոցներ ու մարդկային ռեսուրսներ են ներդրված այս համակարգում, բայց արդյունքը քիչ է: Եթե վերանայվի պետական կառավարման համակարգի նկատմամբ մոտեցումը ու դրական տեղաշարժեր լինեն, եթե ռեալ գործ արվի, ապա տեղեկատվական քաղաքականությունն ինքնաբերաբար կփոխվի, չուզենք էլ՝ կփոխվի: Միայն զարգացած տնտեսություն ունեցող երկրում կարող են ձեւավորվել ժողովրդավարության կայուն մեխանիզմներ, միայն զարգացած տնտեսություն ունեցող երկրում կարող է գոյություն ունենալ անկախ լրատվամիջոցների ինստիտուտ:
Տեղեկատվական դաշտի հիմնախնդիրները, որպես կանոն, չեն դիտարկվում պատճառահետեւանքային կապերի մեջ, չեն քննարկվում իրերի ընդհանուր վիճակի համատեքստում: Մինչդեռ դրանք չի կարելի դիտարկել ընդհանուր քաղաքական վիճակից անջատ, ավելին՝ տեղեկատվական ոլորտի ներկայիս վիճակը ուղիղ համեմատական է կամ անմիջական արտացոլանքն է քաղաքական վիճակի: Ինչպես ժամանակին ասում էին, որ հնարավոր չէ կոմունիզմ կառուցել առանձին վերցրած մի երկրում, այնպես էլ հնարավոր չէ կոմունիզմ կառուցել առանձին վերցրած մի ոլորտում, եթե մյուս ոլորտներում ֆեոդալիզմ է: Այսպես, հրապարակային քննարկումների ու բանավեճերի բացակայությունը արդյունք է քաղաքական կյանքում տիրող վիճակի:
Մեկ տարի առաջ ԼՂՀ-ում կայացած 4-րդ նախագահական ընտրությունները պատմության մեջ կմնան նաեւ մի տարօրինակ նորամուծությամբ, այն է՝ իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունների խաչասերմամբ: Ինչպես հայտնի է, կառավարող՝ Արցախի ժողովրդավարական եւ իշխանամետ «Ազատ հայրենիք» կուսակցությունները, ինչպես նաեւ ընդդիմադիր՝ ՀՅԴ Արցախի կազմակերպությունն ու «Շարժում-88» կուսակցությունը պաշտպանել են «միասնական թեկնածու», ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանին: Նույնիսկ ընտրությունները բարձր գնահատած եւ Արցախի նկատմամբ ընդգծված բարյացակամություն ցուցաբերած միջազգային դիտորդներն էին տարակուսած այդ փաստից: Հատկանշական է չեխ դիտորդ, «Բերկուտ» ՀԿ ներկայացուցիչ Յանա Գրադիլկովայի կարծիքը. «Միասնական թեկնածուի գաղափարն ինձ համար մի բան է, որ հակասում է ժողովրդավարության չափանիշներին, բայց եթե այն ընդունելի է այս հողի վրա ապրող մարդկանց համար, ապա կարելի է այն հաջող պրոեկտ անվանել»:
Ասվածում թաքուն հանդիմանություն կա, եւ մեզ համար վիրավորական պիտի դա հնչեր: Եթե, իհարկե, իսկապես ժողովրդավարական երկիր ենք մեզ համարում, կամ էլ միանշանակ ուզում ենք այդպիսին լինել: Իսկ ի՞նչ է ասվել «տողատակին»: Ասվածն ավելի դյուրըմբռնելի դարձնելու համար այն պարզունակեցնենք: Այդ նույն է, թե ասվի՝ ֆուտբոլ սովորաբար խաղում են երկու դարպասներով, բայց եթե այս հողի վրա ապրող մարդկանց համար ընդունելի է մեկ դարպասով խաղալը, ապա... Այսքանից հետո ուրիշ բան չեմ ասում՝ խաղի միդարպասանի մեր կանոններով մենք կարո՞ղ ենք ֆուտբոլային տերություն համարվել: Եւ կամ ու՞մ հետ ենք խաղալու-մրցելու:
Փաստն այն է, որ մեզ մոտ միասնականության գաղափարը ֆետիշացվել է ու հանգեցրել այլակարծության վերացմանը:
Այժմ՝ արտաքին տեղեկատվական քաղաքականության մասին: Մեզ մոտ ընդունված է այն կարծիքը, որ տեղեկատվական պատերազմում մենք տանուլ ենք տալիս: Ոմանք սա բացատրում են հաղթողի բարդույթով, ոմանք էլ՝ ոչ արհեստավարժությամբ (ոչ պրոֆեսիոնալիզմով): Այս հարցում եւս կարծիքս նույնն է՝ տեղեկատվական քաղաքականությունն ածանցյալ է մեծ քաղաքականությունից: Հնարավոր չէ արտաքին տեղեկատվական քաղաքականություն վարել, եթե չկա ընդհանրապես արտաքին քաղաքականություն, քանի դեռ չունենք իրական քաղաքականություն՝ «ռեալ պոլիտիկ»: Այսինքն՝ որ պետք է գործ անել, հետո միայն քարոզել, այլ կերպ՝ քարոզելու բան պիտի լինի: Եթե առանց գործի ես քարոզում, ապա այն փուչիկի է վերածվում, որն էլ, ինչպես հայտնի է, վատ սովորություն ունի շուտ պայթելու:
Ուրեմն՝ պետք է նախեւառաջ արդիականացնել-արդյունավետացնել պետական կառավարման համակարգը եւ համապատասխան գերատեսչությունը՝ ԱԳՆ-ն, մասնավորապես: Մեզ մոտ արտաքին տեղեկատվական քաղաքականությունը հանգեցրել են ադրբեջանական քացոզչամեքենայի սադրանքներին պատասխանելուն: Մամուլը հեղեղվում է այսպիսի նյութերով, որոնք հակառակ արդյունքն են տալիս՝ նպաստելով այս կամ այն սադրանքի հրապարակային տարածմանը: Արտաքին տեղեկատվական ակտիվությունն այն չէ, երբ դու պատասխանում ես դիմացինի ամեն մի քայլին, այլ երբ ինքդ ես քայլ անում:
Այսպիսի, կատակով ասված պատասխան-ա-տու մարտավարությունը բխում է մեր արտաքին քաղաքականության էությունից: Արցախյան դիվանագիտության հիմնական թերությունը դրա իրավիճակային ու անդրադարձային բնույթն է, երբ մենք նախաձեռնազուրկ կեցվածք ենք ընդունում եւ ընդամենը պատասխանում կամ չպատասխանում Ադրբեջանի այս կամ այն քայլին:
Ինչ որ է, իմ եզրակացությունն այն է, որ ներկայիս պայմաններում սեփական ռեսուրսներով ու սեփական տեղեկատվական դաշտում պարփակված լինելով հնարավոր չէ լուծել առկա խնդիրները: Դրանք նպատակահարմար կլինի դիտարկել համահայկական հարթության մեջ, եթե կա, իհարկե, նման միասնական հարթություն: Մենք սիրում ենք խոսել ՀՀ - ԼՂՀ - Սփյուռք եռամիասնության մասին, սակայն ցավալի է, որ տեղեկատվության ոլորտում սույն եռամիասնությունը ոչ միայն ապահովված չէ, այլեւ դրա ռեսուրսների չնչին մասն է օգտագործվում: Անգամ չկա երկմիասնություն, քանի որ թեեւ պնդում ենք, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն նույն հասարակական-քաղաքական, ֆինանսատնտեսական ու տեղեկատվական դաշտում են, իրականությունը մնում է այն, որ Արցախը շատ է զիջում նաեւ այս համեմատության մեջ:
Ինչ վերաբերում է եռամիասնական տեղեկատվական քաղաքականության բացակայությանը, ապա, ըստ իս, սա եւս ընդհանուր քաղաքականության ու հոգեբանության հետեւանք է: ԼՂՀ չճանաչվածության պարագան բացասաբար է անդրադառնում քաղաքացիական հասարակության կայացման վրա: Իշխանությունն առանձնապես շահագրգռված չէ դրանով, իսկ միջազգային կազմակերպությունների համար չճանաչվածության պարագան տաբուի է վերածվել: Սակայն եթե նույնիսկ այս պայմաններում գտնվում են քաղաքացիական հասարակության ձեւավորման, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ոլորտում համագործակցող միջազգային կազմակերպություններ, ապա մեր Սփյուռքի համար այս ոլորտը էն գլխից մեռած է: Սփյուռքը նախապատվությունը տալիս է միայնումիայն բարեգործական ու սոցիալական ծրագրերին եւ համագործակցում է միայնումիայն իշխանությունների հետ: Սփյուռքն առայժմ հասու չի լինում այն պարզ ճշմարտությանը, որ միայն ազատ մարդիկ կարող են շենացնել հայրենիքը, ոչ թե (կամ՝ ոչ միայն) կուշտ, այլ առաջին հերթին՝ ազատ ու հպարտ մարդիկ:
Մենք էլ մեր հերթին արատավոր վերաբերմունք ունենք Սփյուռքի նկատմամբ: Սփյուռքը մենք ընկալում ենք որպես «կթան կով» կամ «փողի քսակ»: Բայց արդյո՞ք Սփյուռքից մեր ակնկալիքը միայն դրամահավաք-հեռուստամարաթոնն է, այլ կերպ՝ արդյո՞ք մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը դրամից բացի մեզ ուրիշ բան չունեն տալու: Այս հարցը շաղկապվում է մեկ այլ կարեւոր ու օրակարգային հարցով՝ իսկ մենք Սփյուռքին որեւէ բան չունե՞նք տալու (թե չէ՝ միայն ստանալու մասին ենք մտածում):
Համոզված եմ՝ վաղուց արդեն ժամանակն է եւ շատ ավելի տրամաբանական կլիներ դրամահավաքի փոխարեն տրամահավաք անցկացնել, մարաթոնի փոխարեն կազմակերպել գաղափարաթոն, ժողովել լավագույն գաղափարներն ու ծրագրերը եւ դրանց հեղինակներին, մշակել հայրենիքի ու համայն հայության զարգացման համապարփակ ծրագիր ու մտածել համատեղ ուժերով դրա իրականացման մասին: ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում պիտի հասկանան, որ Սփյուռքում կան կյանքի բոլոր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, որոնցից 100 դոլար ակնկալելու փոխարեն շատ ավելի շահավետ, ավելի ճիշտ՝ փոխշահավետ կլիներ ակնկալել նրանց գիտելիքների ու փորձի օգտագործումը մեզ մոտ: Կարճ ասած՝ հերիք է Սփյուռքին կթան կովի տեղ դնել, հարկավոր է «մարդատեղ դնել» նրան: Ու նաեւ մտածել, թե ինչ կարող ենք անել արտերկրում հայապահպանության, հայատառ ու օտարագիր հայկական մամուլի, համահայկական տեղեկատվական ցանցի ստեղծման ուղղությամբ, թե ինչպես կարող ենք զորավիգ լինել Ցեղասպանության ու Արցախի դատի ճանաչմանը: Փող կա, խնդիրը գումարը չէ, խնդիրը խելքն է, ազնվությունն ու հայրենասիրությունը:
Վերադառնալով զեկույցիս բուն թեմային, կուզեի մեկ անգամ եւս փաստել, որ համահայկական տեղեկատվական դաշտ ստեղծելու գործում մենք մեծ անելիքներ ունենք, եւ միայն այս հարթության մեջ կարող են լուծվել տեղեկատվական քաղաքականության արդիականացման ու տեխնոլոգիաների զարգացման խնդիրները: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության տեղեկատվական ճակատի վիճակին, ապա զարգացած ու արդիական տեղեկատվական դաշտ ունենալու դեպքում միայն կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Այս տեղեկատվական կապի, տեղեկատվական ցանցի մասին պիտի մտածել:
Ինչու՞ ռուսական «www.inoSMI.ru»-ի նման կայք չունենալ եւ համայն հայության ուշադրությանը չներկայացնել այն ամենը, ինչ կա միջազգային մամուլում ՀՀ-ի, ԼՂՀ-ի ու Սփյուռքի մասին: Կարծում եմ՝ ավանդական լրատվամիջոցներից զատ կարելի է օգտագործել այլընտրանքային մեդիայի, բլոգների եւ այլ էլեկտրոնային ինտերակտիվ միջոցների հնարավորությունները:
Բացի դրանից՝ տեղեկատվությունն, ինչ խոսք, շատ կարեւոր է, բայց պակաս կարեւոր չէ վերլուծական միտքը, իսկ մեր լրատվամիջոցներում վերլուծական նյութերի խիստ պակասություն կա, ինչը հուշում է համահայկական վերլուծական կենտրոնի բացման անհրաժեշտությունը:
Այս եւ այլ հարցերում ի՞նչ կարող ենք անել մենք՝ լրագրողներս: Գոնե հրատապ դարձնել այս թեման ու սղոցել իշխանությունների ու որոշում ընդունողների՝ դիսիժնմեյքերների, ականջները, հասարակական հնչողություն տալ դրան:Tuesday, September 23, 2008
ԱՐՑԱԽԸ ՈՉ ԹԵ ՏՈՏԵՄ ԿԱՄ ՄՈՒՄԻԱ Է, ԱՅԼ՝ ԲԱԲԱԽՈՂ ՍԻՐՏ

Այս եւ այլ հարցերում ի՞նչ կարող ենք անել մենք՝ լրագրողներս: Գոնե հրատապ դարձնել այս թեման ու սղոցել իշխանությունների ու որոշում ընդունողների՝ դիսիժնմեյքերների, ականջները, հասարակական հնչողություն տալ դրան:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment