2008-09-18 - ԱրմԻնֆո: Շվեյցարիայում սկսվել է Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագետների միջեւ բանակցությունների հերթական փուլը: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով «Թըրքիշ Դեյլի Նյուզ» թերթը: Թերթը գրում է, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Էրթողրուլ Ափաքանը եւ նրա օգնական Ունալ Չեւիքյոզը կիրակի մեկնել են Շեյցարիա` Բեռնում հայ գործընկերների հետ հանդիպելու նպատակով: Դիվանագետները քննարկում են սեպտեմբերի վերջին Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքում կայանալիք հանդիպումը: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կողմեը կստորագրեն «բարի մտադրության» հռչակագիր, նշում է թերթը: Հռչակագիրը պետք է հրապարակվի ՄԱԿ լխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ալի Բաբաջանի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները` թերթը գրում է, թե Հայաստանը գրեթե «կանաչ լույս» է վառել 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման համար: Աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ մայիսին եւ հուլիսին Շվեյցարիայում արդեն գաղտնի բանակցություններ են ընթացել հայ եւ թուրք դիվանագետների միջեւ:Tuesday, September 23, 2008
Ըստ թուրքական լրատվամիջոցների` սկսվել է Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագետների միջեւ բանակցությունների հերթական փուլը
2008-09-18 - ԱրմԻնֆո: Շվեյցարիայում սկսվել է Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագետների միջեւ բանակցությունների հերթական փուլը: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով «Թըրքիշ Դեյլի Նյուզ» թերթը: Թերթը գրում է, որ Թուրքիայի փոխարտգործնախարար Էրթողրուլ Ափաքանը եւ նրա օգնական Ունալ Չեւիքյոզը կիրակի մեկնել են Շեյցարիա` Բեռնում հայ գործընկերների հետ հանդիպելու նպատակով: Դիվանագետները քննարկում են սեպտեմբերի վերջին Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքում կայանալիք հանդիպումը: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կողմեը կստորագրեն «բարի մտադրության» հռչակագիր, նշում է թերթը: Հռչակագիրը պետք է հրապարակվի ՄԱԿ լխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ալի Բաբաջանի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները` թերթը գրում է, թե Հայաստանը գրեթե «կանաչ լույս» է վառել 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման համար: Աղբյուրը նաեւ հիշեցնում է, որ մայիսին եւ հուլիսին Շվեյցարիայում արդեն գաղտնի բանակցություններ են ընթացել հայ եւ թուրք դիվանագետների միջեւ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment