Saturday, September 20, 2008

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 18-ին Ծաղկաձորում իր աշխատանքներն է սկսեց Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նշել է, որ համաժողովը կարեւոր առաքելություն ունի եւ արդեն հասունացել է համահայկական լրագրության խորհուրդ ձեւավորելու պահը: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքում, որը ներկայացրել է նրա տեղակալ Արամ Սարգսյանը, մասնավորապես նշված է. «Սփյուռքի հետ կապեր հաստատելը ոչ միայն խոսքով, այլեւ գործով պետք է լինի, որի խնդիրների շուրջը մենք մի շարք ծրագրեր ենք մշակել: Մեզ անհրաժեշտ է, որ մենք միասնական լոբբինգ անենք համահայկական խնդիրները կարգավորելու ուղղությամբ, ունենանք մեկ ընդհանուր լրատվական ցանց, կազմակերպենք մի այնպիսի ակցիա, որտեղ մենք մեր միասնական դիրքորոշումը կներկայացնենք Արցախի խնդրի շուրջ, ու այդ հարցում մեծ դեր ունի մամուլը: Շուտով մենք բոլոր համայնքներում հրավիրելու ենք ժողով եւ ընդունելու ենք մեկ բանաձեւ, որը ցույց կտա մեր դիրքորոշումը, մեր պահանջի հստակ լուծումը»:Ըստ «Ազգ» օրաթերթի, համաժողովի ընթացքում քննադատական ելույթներ են հնչել, մասնավորապես, «Հ1»-ի վատորակ հաղորդումների, լեզվի աղճատման ու սերիալների մասին:

No comments: