Saturday, September 20, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԵՂԻՍԱԲԵԹ II ԹԱԳՈՒՀԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Նորին Մեծության Եղիսաբեթ II Թագուհու ուղերձը: Ուղերձում ասված է.
«Ինձ համար գերագույն հաճույք է Ձեր ազգային տոնի կապակցությամբ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ կառավարության բարգավաճման ու երջանկության իմ մաղթանքները»:

No comments: