Tuesday, January 27, 2009

ՀԱՋԻԵՎԱՆ ԱՌԻԹԸ ԲԱՑ ՉԹՈՂԵՑ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի ընթացիկ հաշվետվության ներկայացման ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամ Գուլջատին Հաջիեւան գովաբանեց, թե ինչքան լավ են անցել 2008թ Ադրբեջանի նախագահի ընտրությունները: Ըստ նրա, այդ ընտրությունները լավագույն էին Ադրբեջանի պատմության ընթացքում: Ըստ նրա, եթե անգամ եղել են խախտումներ, ապա դրանք զուտ տեխնիկական են, եւ ԵԽ-ն հասկանում է, որ իրենք ձգտում են հավատարիմ մնալ եվրոպական արժեքներին: Ի դեպ, օգտվելով հերթական առիթից` նա Հայաստանին մեղադրեց իրենց ընտրական խախտումների համար: Հաջիեւան հիշեց, որ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է Հայաստանի կողմից, իրենք ունեն 1 մլն փախստականներ, եւ այդ, բնականաբար, բացասաբար է ազդում երկրի սոցիալական, քաղաքական կյանքի վրա: Կարինե Ասատրյան - Ստրասբուրգ

No comments: