Monday, January 26, 2009

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը տեղի կունենա Աբդուլահ Գյուլի ծննդավայրում

Երեւան (Երկիր) -26-1-2009- Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի ծննդավայր Կեսարիայում: Նման որոշում է կայացրել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան, տեղեկացնում է «Նոյյան տապանը»:Հանդիպումը տեղի է ունենալու 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Կեսարիայի «Քադիր Հաս» մարզադաշտում, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 1-ը:Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է միասին դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումը:

No comments: