Երեւան (Երկիր). 26.01.2009 - Այսօր Ստամբուլի դատարանում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատալսման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել գլխավոր մեղադրյալների միջեւ:Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալի եղբայրը` Օսման Հայալը, որը նույնպես դատարանի առջեւ կանգնած 20 ամբաստանյալներից է, փորձել է պաշտպանել իր եղբորը եւ ամեն ինչում մեղադրել մեկ այլ գլխավոր մեղադրյալ` Էրհան Թունջելին:«Երբ իմ եղբայրը ճանաչեց Էրհան Թունջելին, ընկավ այս գործերի մեջ»,- հայտարարել է Օսման Հայալը: Էրհան Թունջելը հակազդել է վերջինիս հայտարարությանը: Արդյունքում վեճ է ծագել Յասին Հայալի եւ նրա միջեւ, որն էլ այնուհետեւ վերածվել է հայհոյախառն ծեծկռտուքի:Դատավորի պահանջով ամբաստանյալները դուրս են բերվել դատարանի դահլիճից:Monday, January 26, 2009
Դինքի սպանության գործի դատավարության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել գլխավոր մեղադրյալների միջեւ
Երեւան (Երկիր). 26.01.2009 - Այսօր Ստամբուլի դատարանում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական դատալսման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել գլխավոր մեղադրյալների միջեւ:Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալի եղբայրը` Օսման Հայալը, որը նույնպես դատարանի առջեւ կանգնած 20 ամբաստանյալներից է, փորձել է պաշտպանել իր եղբորը եւ ամեն ինչում մեղադրել մեկ այլ գլխավոր մեղադրյալ` Էրհան Թունջելին:«Երբ իմ եղբայրը ճանաչեց Էրհան Թունջելին, ընկավ այս գործերի մեջ»,- հայտարարել է Օսման Հայալը: Էրհան Թունջելը հակազդել է վերջինիս հայտարարությանը: Արդյունքում վեճ է ծագել Յասին Հայալի եւ նրա միջեւ, որն էլ այնուհետեւ վերածվել է հայհոյախառն ծեծկռտուքի:Դատավորի պահանջով ամբաստանյալները դուրս են բերվել դատարանի դահլիճից:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment