«Ազատություն». 26-1-2009- Անկարայի դատախազությունը այսօր մերժել է քրեական հետապնդում սկսել հայերից ներողություն խնդրելու ինտերնետային արշավի նախաձեռնողների նկատմամբ:
Դատախազությունը այս ամսվա սկզբին քննություն էր սկսել արշավը նախաձեռնած թուրք մտավորականներին մեղադրանք առաջադրելու` 6 դատախազների պահանջով: Քննության նպատակն էր պարզել` արդյոք նախաձեռնության հեղինակները խախտե՞լ են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում «թուրք ժողովրդին վիրավորելու» համար:
Ի վերջո, «Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ, Անկարայի նահանգային դատախազությունը որոշել է, որ քրեական հետապնդում սկսելու իրավական հիմքեր չկան, քանի որ «ժողովրդավարական հասարակության մեջ հակադիր կարծիքներ արտահայտելը պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքո»:
Շուրջ 200 թուրք մտավորականներ դեկտեմբերի կեսերին ինտերնետում տեղադրած հայտարարությամբ հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ», իսկ տեքստի հայերեն տարբերակում` «Մեծ Եղեռն»: Հայտարարությանը արդեն միացել է 28 հազարից ավելի մարդ` աջակցություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին:
Նախաձեռնությունը քննադատել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ զինված ուժերի ազդեցիկ ներկայացուցիչները:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նախ հայտարարել էր, թե մտավորականների նախաձեռնությունը երկրում ժողովրդավարության առկայության ապացույց է, հետո թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել, թե այդ նախաձեռնությունը չի նպաստում հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու ջանքերին: Ավելի վաղ նույնպիսի կարծիք էր հայտնել նաեւ արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Ի պատասխան Եվրամիության խիստ քննադատության` Թուրքիան անցած տարի փոփոխություն է կատարել տխրահռչակ 301 հոդվածում, եւ դրա հատկանիշներով դատական գործ հարուցելու համար այժմ պահանջվում է արդարադատության նախարարի հավանությունը: Այդուհանդերձ, այդ հոդվածը շարունակում է ազատազրկում նախատեսել «թուրք ժողովրդին վիրավորելու» համար:Monday, January 26, 2009
Հայերից ներողություն խնդրելու արշավի նախաձեռնողները քրեական հետապնդման չեն ենթարկվի
«Ազատություն». 26-1-2009- Անկարայի դատախազությունը այսօր մերժել է քրեական հետապնդում սկսել հայերից ներողություն խնդրելու ինտերնետային արշավի նախաձեռնողների նկատմամբ:
Դատախազությունը այս ամսվա սկզբին քննություն էր սկսել արշավը նախաձեռնած թուրք մտավորականներին մեղադրանք առաջադրելու` 6 դատախազների պահանջով: Քննության նպատակն էր պարզել` արդյոք նախաձեռնության հեղինակները խախտե՞լ են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում «թուրք ժողովրդին վիրավորելու» համար:
Ի վերջո, «Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ, Անկարայի նահանգային դատախազությունը որոշել է, որ քրեական հետապնդում սկսելու իրավական հիմքեր չկան, քանի որ «ժողովրդավարական հասարակության մեջ հակադիր կարծիքներ արտահայտելը պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքո»:
Շուրջ 200 թուրք մտավորականներ դեկտեմբերի կեսերին ինտերնետում տեղադրած հայտարարությամբ հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ», իսկ տեքստի հայերեն տարբերակում` «Մեծ Եղեռն»: Հայտարարությանը արդեն միացել է 28 հազարից ավելի մարդ` աջակցություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին:
Նախաձեռնությունը քննադատել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ զինված ուժերի ազդեցիկ ներկայացուցիչները:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նախ հայտարարել էր, թե մտավորականների նախաձեռնությունը երկրում ժողովրդավարության առկայության ապացույց է, հետո թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել, թե այդ նախաձեռնությունը չի նպաստում հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու ջանքերին: Ավելի վաղ նույնպիսի կարծիք էր հայտնել նաեւ արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Ի պատասխան Եվրամիության խիստ քննադատության` Թուրքիան անցած տարի փոփոխություն է կատարել տխրահռչակ 301 հոդվածում, եւ դրա հատկանիշներով դատական գործ հարուցելու համար այժմ պահանջվում է արդարադատության նախարարի հավանությունը: Այդուհանդերձ, այդ հոդվածը շարունակում է ազատազրկում նախատեսել «թուրք ժողովրդին վիրավորելու» համար:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment