
HayInfo. 29-1-2009- Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայի և համայն Ռուսիո 16-րդ պատրիարք Կիրիլի թագադրման արարողությանը։
«Նորին Սրբություն Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին թագադրման արարողության ժամանակ կներկայացնեն Սբ. Էջնիածնի առաջնորդարանի միջեկեղեցական կապերի պատասխանատու, արքեպիսկոպոս Եզնիկ Պետրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը»,- հինգշաբթի ասաց Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը։
Եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հարազատ եղբայրն է։
Հայրապետական աթոռի տեղապահ Սմոլենսկի և Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը երեքշաբթի դարձավ Մոսկվայի և Համայն Ռուսիո 16-րդ Պատրիարք՝ հավաքելով երեք անգամ ավելի ձայն, քան մյուս թեկնածուն՝ Մոսկվայի Պատրիարքարանի գործակավար, Կալուգայի և Բորովսկու միտրոպոլիտ Կլիմենտը։ Միտրոպոլիտ Կիրիլի օգտին քվեարկել է Եկեղեցական ժողովի 508 անդամ, Կլիմենտի օգտին՝ 169։ Թագադրման արաողությունը նշանակված է փետրվարի 1-ին և կանցկացվի Մոսկվայի Քրիստոս Փրկչի եկեղեցում։ Ծրագրվում է, որ արարողությանը ներկա կլիենն իշխանության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, բազմաթիվ արտասահմանցի հյուրեր:
No comments:
Post a Comment