«Առավոտ»- 27.1.2009- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր երկրորդ երդմնակալության մեկ տարվա առիթով հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսով՝ օգտագործելով նաեւ հեռուստատեսության հնարավորությունները: Սահակաշվիլին մասնավորապես նշեց, որ մոտ ժամանակներս Վրաստանում ընտրություններ չեն լինելու: Նա խոստովանեց, որ սխալ է գործել, երբ 2007 թվականին հրաժարական է տվել ընդդիմության պահանջով: «Արդյունքում մենք կորցրել ենք մի քանի միլիարդ դոլար ներդրումներ: Նման փորձության երկիրն այլեւս չի դիմանա»,- ասել է Վրաստանի նախագահը: Մեկնաբանելով իր նախկին զինակիցների՝ Նինո Բուրջանաձեի եւ Զուրաբ Նոգաիդելիի անցումը ընդդիմության շարքեր՝ Վրաստանի ղեկավարը նշեց, որ այժմ պետք չի զբաղվել չկայացած քաղաքական գործիչների աշխատանքի տեղավորելու հարցերով եւ առաջարկեց զբաղվել տնտեսական խնդիրներով. «Փրկելով մեր տնտեսությունը՝ մենք կփրկենք պետականությունը: Իսկ փրկելով պետականությունը՝ մենք վաղ թե ուշ կվերադարձնենք մեր տարածքները»: Սահակաշվիլին անվանեց Վլադիմիր Պուտինին՝ Վրաստանի ոխերիմ թշնամի եւ համեմատեց նրան Պարսկաստանի Շահ Աբաս 2-րդի հետ, որը 17-րդ դարում գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց Արեւելյան Վրաստանը եւ տեղահան արեց հարյուր հազարավոր վրացիների: Վրաստանի նախագահը մեկնաբանեց նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջազգային ճանաչման հեռանկարները. մասնավորապես, խոսելով Նիկարագուայի մասին, նա ասաց, որ այդ երկրի նախագահը գիժ է եւ ԿԳԲ-ի դրածո:Wednesday, January 28, 2009
Պուտինը՝ ժամանակակից Շահ Աբա՞ս
«Առավոտ»- 27.1.2009- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր երկրորդ երդմնակալության մեկ տարվա առիթով հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսով՝ օգտագործելով նաեւ հեռուստատեսության հնարավորությունները: Սահակաշվիլին մասնավորապես նշեց, որ մոտ ժամանակներս Վրաստանում ընտրություններ չեն լինելու: Նա խոստովանեց, որ սխալ է գործել, երբ 2007 թվականին հրաժարական է տվել ընդդիմության պահանջով: «Արդյունքում մենք կորցրել ենք մի քանի միլիարդ դոլար ներդրումներ: Նման փորձության երկիրն այլեւս չի դիմանա»,- ասել է Վրաստանի նախագահը: Մեկնաբանելով իր նախկին զինակիցների՝ Նինո Բուրջանաձեի եւ Զուրաբ Նոգաիդելիի անցումը ընդդիմության շարքեր՝ Վրաստանի ղեկավարը նշեց, որ այժմ պետք չի զբաղվել չկայացած քաղաքական գործիչների աշխատանքի տեղավորելու հարցերով եւ առաջարկեց զբաղվել տնտեսական խնդիրներով. «Փրկելով մեր տնտեսությունը՝ մենք կփրկենք պետականությունը: Իսկ փրկելով պետականությունը՝ մենք վաղ թե ուշ կվերադարձնենք մեր տարածքները»: Սահակաշվիլին անվանեց Վլադիմիր Պուտինին՝ Վրաստանի ոխերիմ թշնամի եւ համեմատեց նրան Պարսկաստանի Շահ Աբաս 2-րդի հետ, որը 17-րդ դարում գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց Արեւելյան Վրաստանը եւ տեղահան արեց հարյուր հազարավոր վրացիների: Վրաստանի նախագահը մեկնաբանեց նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի միջազգային ճանաչման հեռանկարները. մասնավորապես, խոսելով Նիկարագուայի մասին, նա ասաց, որ այդ երկրի նախագահը գիժ է եւ ԿԳԲ-ի դրածո:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment