Wednesday, January 28, 2009

Կովկասյան հանդիպում՝ Ստամբուլում

«Առավոտ»- 27.1.2009- Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի շրջանակներում երեկ Ստամբուլում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցելու նպատակով, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Ստամբուլ էր մեկնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը: Թուրքական կողմից նիստին մասնակցում է արտգործնախարարության Կովկասյան տարածաշրջանի հարցերով խորհրդական Ունալ Չեւիքյոզը: Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են փոխարտգործնախարարներ Վլադիմիր Տիտովն ու Արազ Ազիմովը: Կովկասում կայունության եւ անվտանգության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի օրերին հանդես եկավ պաշտոնական Անկարան: Թուրքական կողմն ակնկալում է, որ պլատֆորմը կնպաստի նաեւ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը (լուսանկարում) թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել էր. «Կարող եմ ասել, որ երբեք այսքան մոտ չենք եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»: Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է, որ 5 երկրների ներկայացուցիչների հանդիպման օրակարգում առավելապես տեխնիկական բնույթի հարցեր են: Ակնկալվում է, որ այս հանդիպումներին մոտ ապագայում կհաջորդեն բանակցություններ ավելի

No comments: