Monday, January 26, 2009

Թուրքիայում հայ է սպանվել

Երեւան (Երկիր) – 26-1-2009- Ստամբուլում անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է Թուրքիայի` ազգությամբ հայ քաղաքացի Հարսթոն Ալագյոզը, ըստ «Նոյյան տապանի»` հաղորդում է «Ջիհան» գործակալությունը:Անցորդները, Ստամբուլի Էմինյոնու շրջանում տեսնելով վիրավոր մի մարդու, զանգահարել են ոստիկանություն եւ շտապ օգնություն: Սակայն դեպքի վայր ժամանած բուժաշխատողներին չի հաջողվել փրկել 56-ամյա Հարսթոն Ալագյոզի կյանքը:Ըստ նախնական տվյալների` Ալագյոզը մահացել է սուր կտրող գործիքից կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքի հետեւանքով: Ոստիկանությունը չի բացառում, որ Ալագյոզի վրա հարձակումն իրականացվել է թալանի նպատակով: Դեպքի կապակցությամբ իրականացվում է հետաքննություն:

No comments: