Monday, January 26, 2009

Միխայիլ Սահակաշվիլի. «Ռուսները մեր թշնամիները չեն»

HayInfo. 24-1-2009- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «ուղիղ եթերում» պատասխանել է քաղաքացիների հարցերին։ Բնականաբար, կենտրոնական թեմաներից մեկն են դարձել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս մասին հաղորոդում է rbc.ru-ն։ Պատասխանելով հարցերից մեկին՝ Սահակաշվիլին, մասնավորապես, հայտարարել է, որ ռուս ազգին իր թշնամին չի համարում։ «Ռուսները և, հատկապես, օսերը, մեր թշնամիները չեն»,– հայտարարել է նախագահը և հայտարարել Ռուսաստանի հետ երկխոսություններ սկսելու իր պատրասատակամության մասին, ինչը «ռուսական կողմը դեռ չի ցանկանում»։ Այդ մասին հաղորդում է Tert.am «Եթե երբևէ հայտնվի երկխոսություն վարելու հնարավորություն, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք առաջինը կողջունենք ազգային դիվանագիտությունը, և կլինենք առաջինը, ով պատրաստ կլինի ամենավիճահարույց հարցերով պայմանավորվել ռուսների հետ»,– ընդգծել է Սահակաշվիլին։ Նախագահը կառավարության առջև դրված ամենակարևոր խնդիրն է համարել «Վրաստանի պետականության փրկությունը»՝ միաժամանակ հիշեցնելով, որ, բացի Ռուսաստանից և Նիկարագուայից, այլևս ոչ մի երկիր չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունները։

No comments: