Wednesday, April 30, 2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ ENKA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՉԵՉԵՆ ԶԻՆՅԱԼՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Թուրքական ENKA ընկերությունը հերքում Է 1990-ական թվականներին չեչեն զինյալներին ֆինանսավորելու մեղադրանքները, որոնք հնչել են ռուսաստանյան Առաջին ալիքի փաստագրական ֆիլմում:
«Մենք հայտարարում ենք, որ մեր ընկերության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, որը 2008 թվականի ապրիլի 22-ին հնչել Է Առաջին ալիքի հեռուստահաղորդման մեջ, բարձարձակապես անհիմն Է եւ չի համապատասխանում իրականությանը»,-ասված Է ընկերության տարածած հայտարարության մեջ: «Մենք հերքում ենք այդօրինակ բոլոր մեղադրանքները»,-նշվում Է փաստաթղթում: ENKA-ն Ռուսաստանում աշխատող թուրքական խոշոր շինարարական ընկերություններից մեկն Է:

No comments: