Wednesday, February 25, 2009

«ՕՍԿԱՐ»՝ 81-ՐԴ ԱՆԳԱՄ

«Առավոտ» 24-2-2009- Հոլիվուդում օրերս կայացավ «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարվա հաղթարշավորդը միանշանակ «Միլիոնատերը՝ հետնախորշերից» կինոաշխատանքն էր: Այն արժանացավ 8 ոսկե արձանիկի՝ տարբեր անվանակարգերում, այդ թվում՝ «Տարվա լավագույն ֆիլմ», «Տարվա լավագույն ռեժիսոր (Դեննի Բոյլ) եւ այլն: Մրցանակների թվով երկրորդ տեղում է «Բենջամին Բատտոնի խորհրդավոր գործը» ֆիլմը, որին շնորհվեց 3 «Օսկար», այնուհետեւ 2-ական «Օսկարներով» երրորդ տեղում հայտնվեցին «Բեթմեն. սեւ ասպետը» եւ «Հարվի Միլկ» ֆիլմերը: Լավագույն կին դերակատար ճանաչվեց Քեյթ Ունիսլետը, իսկ լավագույն տղամարդ դերակատար՝ Շոն Պենը:

No comments: