Thursday, February 2, 2012

Իրանը «վեցյակի» առաջարկին դեռ չի պատասխանել

1in.am. 2-2-2012- Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնը մինչ օրս միջազգային հանրության հետ բանակցությունները վերսկսելու առաջարկի վերաբերյալ Թեհրանից պատասխան չի ստացել: Այսօր Եվրախորհրդարանում ելույթ ունենալով՝ նա ընդգծել է, որ համենայն դեպս, Իրանի առջև «դուռը բաց է»: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը: Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Էշթոնը «վեցյակի»՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի անունից նամակ էր հղել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիին, որում «վեցյակը» պատրաստակամություն էր հայտնում վերսկսել երկխոսությունը՝ պայմանով, որ Իրանը ապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ լինելը: Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ բանակցությունների ձևաչափի վերաբերյալ նամակ կուղարկեն Էշթոնին: Կիրակի օրն Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը լավատեսորեն է տրամադրված «վեցյակի» հետ բանակցությունների արդյունավետության հանդեպ։

No comments: