Tuesday, February 24, 2009

ՍՏԱՑԵԼ ԵՆ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ

Lragir. 23-2-2009- Ադրբեջանահայերի Ասամբլեա կազմակերպությունը, ելնելով այն բանից, որ արդեն քսան տարի է անցել Ադրբեջանում հայերի ցեղասպանությունից, համարում է, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը հանդես գա միջազգային հանրությանն ուղղված պահանջով, որ ճանաչվի այդ ցեղասպանությունը: Ասամբլեայի ղեկավար Գրիգոր Այվազյանը փետրվարի 23-ին Հայելի ակումբում ասել է, որ իրենք խորհրդակցել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ եւ իրենց ասել են, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը լիովին տեղավորվում է 1948 թվականին ընդունված ցեղասպանության միջազգային սահմանման շրջանակում: Գրիգոր Այվազյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանում տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու նախաձեռնության վերաբերյալ իրենք դիմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ այնտեղից տեղեկություն են ստացել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնում է իրենց նախաձեռնությունը:

No comments: