
«ԱԶԳ». 18-2-2009- Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն «Արմենպրեսի» հետ զրույցում ամենաառաջնային խնդիր համարեց Ադրբեջանի տարածքի հայկական հուշարձանների հաշվառումը: «Որ Ադրբեջանը հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման քաղաքականություն է վարում, նորություն չէ», նշեց Հ. Սիմոնյանը: Նախնական մի այդպիսի ուսումնասիրությամբ զուտ հայկական հուշարձանների քանակն անցել է 3 հազար 500-ից: «Եթե Ադրբեջանի տարածք մուտք գործել չլինի էլ, գրավոր վկայությունները լուրջ հիմք են այդ ցուցակը կազմելու համար», համոզված է կենտրոնի տնօրենը: Վերջինիս տեղեկացմամբ` Հայաստանում 350 մահմեդական հուշարձաններ կան, որոնցից 15-ը մոնումենտալ են, մնացածները գերեզմանաքարեր, դրանց թվում` մոնղոլական, պարսկական, թուրքմենական: Երկրում կան նաեւ հուշարձանների ավելի վաղ շերտեր` հունական, հռոմեական, բայց դրանք հնագիտական մեկ ընդհանուր համատեքստում են հաշվի առնվում, դրանց նկատմամբ կա պետական հոգածություն:
No comments:
Post a Comment