Tuesday, February 24, 2009

Թուրքիան մտադիր է առաջ տանել Վրաստանի դաշնային կառուցվածքի գաղափարը

/PanARMENIAN.Net/ 21.02.2009 - «Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են եւ այդ առումով Վրաստանի ԱԳՆ ղեկավարի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր զուտ արձանագրային միջոցառում էր»,-Երեւանում լրագրողներին է հայտարարել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, այժմ Անկարան ու Բաքուն բավականին սերտ են աշխատում Վրաստանի թրքալեզու շրջանների` Մառնեուլի ու Քվեմո Քարթլիի հետ: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան մտադիր է առաջ տանել Վրաստանի դաշնային կառուցվածքի գաղափարը, ըստ որի թրքալեզու շրջանները ինքնավարության իրավունքներ կունենան: «Հասկանալի է, որ Թբիլիսին նման քայլի չի գնա, սակայն այդ գաղափարին սատարում է նաեւ Ադրբեջանը, որն իր շահերն ունի Վրաստանում»,-ասել է Մինասյանը: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ վերջերս ակտիվացել են մեսխեթցի թուրքերի Ջավախք հայրենադարձվելու մասին խոսակցությունները: «ճիշտ է, այդ խոսակցություններն արդեն 10 տարի է ինչ գնում են, սակայն դրանք պետք է լուրջ ընկալել: Պաշտոնական Երեւանը պետք է կողմնորոշվի Ջավախքում իր շահերի առաջնության առումով»,-ասել է հայ փորձագետը:

No comments: