/PanARMENIAN.Net/ 13.03.2009 - Մարտի 13-ին Հայաստանում նշում են հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը: Այդ առիթով Չարենցին նվիրված հուշարձանի մոտ պսակ դնելու եւ գրողի բանաստեղծություններն ասմունքելու միջոցառում տեղի ունեցավ:
«Չարենցի հանճարը արդիական է բոլոր ժամանակներում: Չարենցի պոեզիան ընդունակ է հավասարակշռելու մարդու հոգեկան վիճակը: Ժողովրդի հանճարը ինքնին ժողովրդի դեմքն է, ուստի հատկապես երիտասարդությանն անհրաժեշտ է ավելի հաճախ դիմել իր ժողովրդի` Չարենցի պես հանճարների գործերին»,- ասել է բանաստեղծի թոռ Արմեն Չարենցը:
Եղիշե Չարենցը, իսկական անունը` Սողոմոնյան Եղիշե Աբգարովիչ, ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում, մանր առեւտրականի ընտանիքում: 1915թ. ապագա հայ մեծ գրողը կամավոր գնաց ռազմաճակատ: Երեսունական թվականներին իր ակտիվ հասարակական գործունեության պատճառով Չարենցը Խորհրդային կառավարության կողմից մեղադրվեց հակահեղափոխության, ազգայնականության, տրոցկիզմի եւ ահաբեկչության մեջ եւ տնային կալանքի ենթարկվեց: Ավելի ուշ` 1937թ. վերջին, Չարենցը ձերբակալվեց եւ անհայտ պատճառներով վախճանվեց բանտի հիվանդանոցում:
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment