Saturday, March 14, 2009

Օբաման երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

«Ազատություն» 13-3-2009- Նախագահ Բարաք Օբաման առնվազն մեկ տարով երկարաձգել է Միացյալ Նահանգների պատժամիջոցները Իրանի դեմ, ասելով, որ իրանական կառավարության վարած քաղաքականությունը «անսովոր եւ անչափ մեծ վտանգ է ներկայացնում» ԱՄՆ-ի համար: Այդ պատժամիջոցներն ամերիկյան ընկերություններին արգելում են ներդրումներ կատարել Իրանում, առեւտրական եւ գործնական հարաբերություններ ունենալ Իսլամական հանրապետության հետ: Իրանի նկատմամբ այս պատժամիջոցներն առաջին անգամ կիրառվել են 1995 թվականին` Քլինթոնի վարչախմբի օրոք եւ պարբերաբար երկարաձգվել են: Օբաման պատրաստակամություն է հայտնել ուղղակի բանակցություններ վարել Թեհրանի հետ, միեւնույն ժամանակ պահանջելով, որ Իրանը սահմանափակի իր միջուկային հետազոտությունների ծրագիրը:

No comments: