Thursday, March 26, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է 210 ԴԻՄՈՒՄ

Lragir 25-3-2009- ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) հրապարակել է ապաստան հայցողների վերաբերյալ 2008թ. զեկույցը: Համաձայն զեկույցի, նախորդ տարի աշխարհում զգալիորեն աճել է ապաստան հայցողների թիվը: 2007թ. գրանցված 321 471 դիմումի փոխարեն 2008 թ. ապաստան է խնդրել 365 346 մարդ: Ապաստան հայցողների ծագման երկրների շարքում առաջատարն Իրաքն է` 40 483 դիմում: Նրան հետևում են Սոմալին (21 823), Ռուսաստանը (20 477), Աֆղանստանը (18 459), Չինաստանը (17 428), Սերբիան (15 204), Նիգերիան (13 708), Պակիստանը (13 268), Էրիտրեան (12 309) և Մեքսիկան (12 169): Հայաստանը 22-րդն է 4 368 դիմումով: Մեր հարեւաններից Իրանը 11-րդն է (10 813), Թուրքիան` 13-րդը (7427), Վրաստանը` 16-րդը (5 548), Ադրբեջանը` 39-րդը (1 834): Ըստ UNHCR զեկույցի, ապաստանի դիմումները հիմնականում ներկայացվում են եվրոպական երկրներին, ԱՄՆ, Կանադային, ինչպես նաև Ավստրալիային ու Նոր Զելանդիային: Դիմում ստացող երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը` 49 020 դիմում: ԱՄՆ-ին հետևում են Կանադան (36 900), Ֆրանսիան (35 160), Իտալիան (31 160), Մեծ Բրիտանիան (30 550), Շվեդիան (24 350), Գերմանիան (21 370), Հունաստանը (19 880), Շվեյցարիան (16 610), Նորվեգիան (14 430): Հայաստանը ստացել է 210 դիմում: 2006թ. Հայաստանը ստացել էր 620 դիմում, 2007թ.` 300:

No comments: