«ԱԶԳ» 19-3-2009- Երեկվա նիստում Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրակարգային բոլոր հարցերը, այդ թվումՙ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Երկրորդ ընթերցման ընթացքում քրեական օրենսգրքի 225 հոդվածում ավելացվել են 2-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածները: Մասնավորապես, 5-րդ հոդվածով սահմանվել է, որ եթե անձը որեւէ հանցագործություն չի կատարել, սակայն ներկա է եղել զանգվածային անկարգություններին եւ «անհապաղ» չի հեռացել այդ վայրից, ապա նույնպես կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:
Այս հոդվածը առկա էր նաեւ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ, սակայն քվեարկելիս Դ. Հարությունյանն առաջարկել էր հանել այդ դրույթը, քանի որ վիճահարույց է, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այդ դրույթը կրկին ավելացվել է:
Saturday, March 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment