Thursday, March 26, 2009

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 37-Ն Է

Panorama. 25-3-2009- Հայաստանը, ըստ Forbes ամսագրի տվյալների, կոռումպացված երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Աշխարհում ամենակոռումպացված երկիրը համարվում է Չադը, այնուհետև` Զիմբաբվեն, Կամբոջան, Ղրղզստանը: Ցուցակում հինգերորդ հորիզոնականից սկսած զբաղեցնում են` համապատասխանաբար` Բուրունդին, Գամբիան, Վենեսուելան և Ադրբեջանը: Ռուսաստանը կոռումպացված երկրների շարքում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ Ղազախստանը Միջին Ասիային տարածքում նախկին ԽՍՀՄ երկրների շարքում ամենաքիչ կոռումպացվածն է` զբաղեցնելով 17-րդ տեղը: Ուկրաինան հայտնվել է 20-րդ հորիզոնականում: Ցուցակում Հայաստանից առաջ է նաև Մոլդովան` 36-րդ հորիզոնական, իսկ Արգենտինան 38-ում է հայտնվել: Վրաստանը հայտնվել է ցուցակի 72-րդ հորիզոնականում, Լեհաստանը, Լիտվիան և Թուրքիան` համապատասխանաբար` 79-81: Արևմտյան Եվրոպայի ամենակոռումպացված երկիրը Հունաստանն է` հայտնվելով 82-րդ տեղում` մեկ միավորով զիջելով Իտալիային, իսկ Մերձավոր Արևելքում Կատարն է` զբաղեցնելով 101-րդ հորիզոնականը, որին հաջորդում է Իսպանիան: Նախկին ԽՍՀՄ երկրներից այս տարածքում ամենաքիչ կոռումպացվածը Էստոնիան է` 103-րդը: Forbes-ը կոռուպցիայից ազատված երկրներ է անվանել Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, այնուհետև Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդներ, Իսլանդիան, Կանադան և Ավստրալիան: Քիչ կոռումպացված երկրների ցուցակի երկրորդ տասնյակում են հայտնվել Լյուքսեմբուրգը, Հոնկոնգը, Ավստրիան, Նորվեգիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Ճապոնիան, Բելգիան, իսկ ԱՄՆ-ն եզրափակում է քիչ կոռումպացված երկրների շարքը:

No comments: