Saturday, March 28, 2009

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

«ԱԶԳ» 28-03-2009- Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը, Հայաստանը բնորոշվում է որպես ծնելիության առավել ցածր մակարդակ ունեցող երկիր, եւ պատահական չէ, որ ժողովրդագրական խնդիրները դիտարկվում են որպես ազգային անվտանգության հետ կապված հարցեր: Բարեբախտաբար, վերջին տարիներին կրկին սկսել է նկատվել ծնելիության բարձրացում, նաեւ 3 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների թվաքանակի աճ: Ծնելիության վրա ազդող գործոններից Կ. Սարիբեկյանն առանձնացնում է սոցիալ-տնտեսական պայմանները, որոնք էականորեն ազդում են վերարտադրողական վարքագծի վրա, մտածելակերպային, կրթական, ավանդական արժեքները: Խոսելով մոր եւ մանկան առողջության հայաստանյան հիմնախնդիրների մասին` Կ. Սարիբեկյանը նշեց, որ հանրապետությունում ներկայումս մանկական մահացության ցուցանիշը բավականին ցածր է եւ վերջին տարիներին շարունակական նվազման միտում ունի:

No comments: