Monday, March 16, 2009

Արազ Ազիմով. «Մենք երբեք չենք ասել եւ չենք ասում, թե սկսելու ենք պատերազմել Հայաստանի հետ»

/PanARMENIAN.Net/ 14.03.2009 - Ադրբեջանն իր հզորացող տնտեսությամբ ու բանակով ամրացնում է իր կայուն գործընկերոջ իմիջն Արեւմուտքի համար` փորձելով համոզել Հայաստանին, որ նա փոխզիջման գնա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով անձնական ներկայացուցիչ , Ադրբեջանի փոխնախարար Արազ Ազիմովը: «Պաշտոնական Բաքուն պատերազմ չի ցանկանում: Լավ է հզոր բանակ ունենալը, սակայն առավել լավ է այն չօգտագործելը: Մենք երբեք չենք ասել եւ չենք ասում, թե սկսելու ենք պատերազմել Հայաստանի հետ: Սակայն Հայաստանը պնդում է, որ տարածաշրջանը պետք է անկախանա: Ցանկացած հանգամանքներում եւ ցանկացած գնով մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ազիմովը: Նա նաեւ նշել է, որ «Ռուսաստանը նախկինի պես զինում է Հայաստանին»: «Հայաստանը զենք է ստանում իր ռազմական դաշնակից Ռուսաստանից: Գյումրիի ռազմակայանից դուրս գրված տեխնիկան հանձնվում է Երեւանին: Երբ Գյումրի սպառազինության նոր միավորներ են բերվում, ի՞նչ են անում հնի հետ: Նորը բերում են, սակայն հետ ոչ ոք ոչինչ չի տանում»,-ընդգծել է Ազիմովը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

No comments: