Thursday, March 19, 2009

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ.«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՕՐԵՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀՀ-Ն ԿԴԱՐՁՆԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Պանորամա 18-3-2009 - Չի կարելի ընդունել օրենքներ, որոնք Հայաստանը կարող են դարձնել ոստիկանական պետություն: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ վաղը դառնալու են ընդդիմություն և այս օրենքը կարող է կիրառվել նաև այսօրվա իշխանության նկատմամբ,- այսօր Ազգային ժողովում Ոստիկանության զորքերի մասին օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Անդրադառնալով օրինագծի դրույթներում առկա թերություններին, նա նշեց, որ օրինագծի 3-րդ հոդվածում նշվում է, որ ոստիկանության զորքերի ծառայողի կողմից հրազեն կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ ստեղծված վիճակում զգուշացումն անտեղի է: Իրականում ոստիկանը սա կարող է մեկնաբանել ցանկացած ձևով և առանց զգուշացնելու հրազեն կիրառել,- նշեց Վ. Դալլաքյանը: Նրա ներկայացմամբ, օրինագծի 8-րդ հոդվածում նշվում է, որ ոստիկանները կարող են հատուկ միջոցներ կիրառել քաղաքացիների կողմից անհնազնադություն ցուցաբերելու դեպքում: Այսինքն, ըստ նրա, հնարավոր է, հանրահավաքի ժամանակ ոստիկանը քաղաքացիներին հրահանգի մեկ մետր ետ գնալ ու եթե մարդիկ միայն կես մետր ետ գնան, դա կարող է դիտվել որպես անհնազանդություն և ոստիկանը կարող է կիրառել հատուկ միջոցներ` ձեռնաշղթաներ, ծառայողական շներ, ռետինե մահակներ, արցունքաբեր գազ և այլն: Հաջորդ մտահոգիչ դրույթը, ըստ Վ. Դալլաքյանի, 19-րդ հոդվածում է, որտեղ նշվում է, որ արգելվում է հրազենի գործադրումը մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, քանի որ հրազենի կիրառումից կարող են տուժել այլ անձինք: Ի՞նչ է նշանակում մարդկանց զգալի կուտակում. Մեկի համար դա կարող է լինել հազար մարդը, մյուսի համար 10 մարդը,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ պետք է հանել զգալի բառը, քանի որ մեկից ավելի մարդու առկայությունը արդեն հիմք է, որպեսզի զենք չկիրառվի:

No comments: