ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը
A1+ 13-3-2009- Մարտի 13-ին, ժամը 14.00-ին, Երեւան քաղաքի ՚Նաիրիՙ բուժկենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ ՚շտապօգնությանՙ բրիգադով Սարյան 24 հասցեից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել 1971 թ. ծնված Գագիկ Շամշյանին՝ սեռական օրգանների վնասվածքով եւ ներքին արյունահոսությամբ£
Պարզվել է, որ Գ. Շամշյանին նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Երեւանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի մասնաշենքում մարմնական վնասվածք է պատճառել համալսարանի անվտանգության ծառայության ղեկավար, ՚Գարդմոբիլՙ ՍՊԸ¬ի աշխատակից, 1976 թ. ծնված Կարեն Միրիջանյանը. Հայտնի է դարձել, որ Գ. Շամշյանը ուսանողներին լուսանկարելու նպատակով մտել է համալսարան, որտեղ վիճաբանություն է ծագել անվտանգության աշխատակիցների հետ, եւ համալսարանից դուրս հրավիրելու ընթացքում Կարեն Միրիջանյանը նրան պատճառել է մարմնական վնասվածքներ£ Կ. Միրիջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին£ Կատարվում է հետաքննություն.
Ի ԴԵՊ
Գագիկ Շամշյանը հիվանդանոցում ՚Ա1+ՙ-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ իրեն մի հոգի չի ծեծել, այլ մի քանիսը:
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment