Իրանահայ համայնքը քայքայելուց հետո այժմ Իրաքահայերին են հեռացնում Հայաստանամերձ գոտիներից
«Հայաստան» լրատու, Աթենք, 20.03.2009. - Երեկ Սիրիայից վարձակալությամբ ստացված մի օդանավ հարյուրքսան քրիստոնյա է տեղափոխել Գերմանիա: Պարզ չէ, որ այդ թվից քանիսն են հայեր:
Բեռլինից հաղորդվող լուրի համաձայն, ՄԱԿ-ի գաղթականների բարձրագույն հանձնաժողովը որոշել է Իրաքից հեռացնել 10.000 քրիստոնյաներ, նրանց տեղափոխոլով Գերմանիա, Շվեդ եւ եվրոպական այլ երկներ:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ` «Հանրի Հյուբներ»-ը երեկ հայտարարել է, որ «գաղթականների առաջին խմբից արդեն 120 հոգի հասել են Գերմանիայի «Հանովր» քաղաքը». նա շեշտել է, «որ նրանց շուտով կմիան գաղթականների երկրորդ խումբը»:
Հիշեցնենք արդեն վերջին 10 տարիների ընթացքին, Իրանահայ համայնքը, քայքայման է հասել մինչ այսօր շարունակվող կազմակերպված մասսայական գաղթի հետեւանքով, որի գլխավոր կազմակերպիչն է հրեական «Հիաս» (HIAS) կազմակերպությունը: (HIAS- ‘‘Hebrew Immigrant Aid Society‘‘).(http://www.hias-vienna.at/).
Հետաքրքիր է իմանալ, որ 1881 թ.-ին հիմնադրված «Հիաս» կազմակերպությունը, միշտ նվիրվել է հրեաներին դեպի Իսրայել ներգաղթ կազմակերպելու աշխատանքին, իսկ այժմ հավակնում է, որ Հայաստանամեձ հայկական համայնքների մասսայական գաղթը դեպի հեռավոր երկրներ կազմակերպելու է մարդասիրական նպատակներ հետապնդելով:
«Հիաս»-ի այս գործունեությունը, արժանացել է Իրանահայ համայքի պատասխանատուների եւ ՀՀ իշխանության անտարբեր վերաբերմանը:
«Հիաս»-ը հավակնում է, որ մինչ այժմ կազմակերպել է 4.5 միլիոն մարդու գաղթ:
Monday, March 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment