/PanARMENIAN.Net/ 13.03.2009 - ԱՄՆ-ում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Նոր ամերիկյան վարչակազմը պատրաստակամություն է հայտնել վերանայելու իր արտաքին քաղաքականությունը եւ հրաժարվելու նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունից: Այժմ պաշտոնական Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է այդ հասարակական փոփոխությունների իրագործումը: Այդ մասին Երեւանում, ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին : «Եթե ԱՄՆ արտաքին քաղաքական փոփոխություններն իրական դառնան եւ գործնական կիրառում ստանան, ապա Իրանն այդ փոփոխություններին հարմար պատասխան կտա: Կարեւոր է , որ Վաշինգտոնում ամերիկյան արտաքին քաղաքականության նոր ռազմավարության մշակման մասին հայտարարություններից անցնեն գործողությունների», - նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment