«Ազատություն» 13-3-2009- Թուրքական ռազմական ինքնաթիռները ռմբակոծության են ենթարկել հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջանները:
Երեկ «Անատոլիա» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի խոսնակ Մետին Գուրակին, հաղորդել է, թե ռմբակոծության թիրախները եղել են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) թաքստոցները Իրաքի քրդաբնակ Զափ-Ավաշին ինքնավար շրջանի տարածքում:
Անկարան պնդում է, որ հյուսիսային Իրաքում թաքնվում են ավելի քան 2 հազար ՔԲԿ-ի զինյալներ:
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment