Wednesday, March 18, 2009

Ալի Բաբաջանը կարող է վերանայել Հայաստան այցելելու իր որոշումը

HayInfo. 18-3-2009- Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանանանկներում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի Երևան սպասվող այցին խանգարող հանգամանք է առաջացել։ Ինչպես հայտնում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ, նույն օրերին Ճապոնիայում կարևոր հանդիպում է անցկացվելու Պակիստանի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ-ը Պակիստանում կայունության հաստատմանը նվիրված դոնոր–երկրների հանդիպումը Տոկիոյում տեղի է ունենալու ապրիլի 17–ին։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ակնհայտ է, որ Բաբաջանը ավելի մեծ ցանկություն ունի մասնացկել ԱՄՆ–ի կողմից նախաձեռնված «ճապոնական» հանդիպմանը, որտեղ քննարկվելու են այս երկրում «Թալիբան» և «Ալ–Ղաիդա» ծայրահեղական խմբավորմումների դեմ պայքարին, բռնությանը և տնտեսական անկայունությանը վերաբերող հարցեր։ Այնուամենայնիվ, դիվանագիտական աղբյուրները չեն բացառում այն տարբերակը, որ Թուրքիայի արտգործնախարարը չի մասնակցի հանդիպումներից և ոչ մեկին։ Համաձայն որոշ տեղեկությունների՝ նախարարն իր վերջանական որոշումը կկայացնի հանդպումներից մեկ շաբաթ առաջ՝ առաջնորդվելով «այդ պահին տիրող իրավիճակով»։

No comments: