Lragir 18-3-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է մարտի 20-ին Հայաստանի կուսակցություններին հրավիրել նոր խորհրդակցության: Այս անգամ խորհրդակցության թեման կլինի ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Դա կլինի Հայաստանի նախագահի երկրորդ լայն ձեւաչափի խորհրդակցությունը քաղաքական կուսակցությունների հետ: Առաջինը տեղի ունեցավ նախորդ տարի եւ վերաբերում էր Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Առաջին խորհրդակցությանը մասնակցեց 50 կուսակցության նախագահ: Բացակայում էին Հայ Ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունները` բացառությամբ Մարքսիստական կուսակցության, ինչպես նաեւ բացակայում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն այդ օրը գտնվում էր Մոսկվայում` Եդինայա Ռոսիայի համագումարի առիթով:
Wednesday, March 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment