«Ազատություն» 27-3-2009- Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին` վերահաստատելով պարտրաստակամությունը` ջանքեր գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ուղերձը Էդվարդ Նալբանդյանին այսօր հանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:
«Ուղերձում Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադառնում է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձր մակարդակի հարաբերություններին, տարածաշրջանային հարցերի», - ասված է հաղորդագրությունում: - «Վկայակոչելով Փարիզում մարտի 10-ին Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը եւ կարեւորելով 2008 թվականի նոյեմբերի 2-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրն ու 2008 թվականի դեկտեմբերին Հելսինկիում ընդունված հռչակագիրը` Բեռնար Կուշները հայտնում է Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»:
Saturday, March 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment