«Ազատություն» 13-3-2009- «Օբամայի վարչակազմը գտնում է, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը դժվարին կլինի առանց Թուրքիայի մասնակցության», - ասել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին:
«Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Ջեյմս Ջեֆրին նշել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը Թուրքիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում:
«Դա այն ուշադրությունն է, որ նոր վարչակազմը ցուցաբերում է Թուրքիայի նկատմամբ` որպես բարեկամ ու գործընկեր, որպես տարածաշրջանում կարեւոր դերակատարություն ունեցող երկիր», - ասել է դեսպանը:
«Թուրքիան բարեկամական հարաբերություններ ունի Սիրիայի ու Իրանի հետ եւ կարող է իր ներդրումն ունենալ այդ երկների հետ երկխոսության գնալու` Օբամայի քաղաքականության մեջ», - նշել է Ջեյմս Ջեֆրին:
Դեսպանը նաեւ ասել է, թե Օբամայի վարչակազմի դիրքորոշումը «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պնդումների» կապակցությամբ, դեռ հստակ չէ, բայց վարչակազմը «խրախուսում է» Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելուն ուղղված ջանքերը:
Հրաչ Մելքումյան, Պրահա
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment