Wednesday, March 18, 2009

Հայաստանում կբացվի Արգենտինայի դեսպանատունը

«Ազատություն» 18-3-2009- Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրխները հրամանագիր է ստորագրել, որով ստեղծում է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը: Այս առիթով երեկ երեկոյան տեղի ունեցած պաշտոնական արարողությունից հետո Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանան նշել է, որ սա լինելու է Կովկասում Արգենտինայի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը եւ կարեւորել է հայերի դերը Արգենտինայի կյանքում: Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում Ագրենտինայի դեսպանության բացմամբ երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերը «մտնում են ամենաբարձր մակարդակի»: Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում` գործարար Էդուարդո Էռնեկյանը:

No comments: