Saturday, March 28, 2009

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հաղթանակ է կանխատեսում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական մարզիչ Յան Պոուլսենը կանխատեսում է, որ իր սաները վաղը կհաղթեն էստոնացիների հետ կայանալիք խաղում, որը կկայանա 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Մարզչի խոսքերով, հայ ֆուտբոլիստները կհաղթեն 1։ 0 հաշվով։ «Ֆուտբոլիստներն ու մարզիչները հիասթափված են վերջին պաշտոնական հանդիպումների տարած անհաջողություններից և ամեն ինչ կանեն հաղթելու համար», - ասաց Պոուլսենը։ Մարզիչը տեղեկացրեց, որ չնայած Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում, որը կապված է Ալեքսանդր Թադևոսյանի վնասվածքի հետ, սակայն հավաքականի պաշտպանությունն ի վիճակի լուծել այդ խնդիրը։ Նրա կարծիքով, էստոնացի ֆուտբոլիստները լավ են պատրաստված և ֆիզիկապես ուժեղ են, սակայն նրանք ստեղծագործական խաղ քիչ են ցուցադրում։

No comments: