Wednesday, March 18, 2009

Թուրքիան չի հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, ասել է երկրի փոխարտգործնախարարը

HayInfo. 16-3-2009- Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Ունալ Չեվիկգյոզը մեկնաբանել է ղարաբաղյան հակարամտության կարգավորման շրջանակներում հայ–թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան Չեվիկգյոզը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի փոխի իր վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ։ Նրա խոսքերով՝ Թուրքիան չի հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, սակայն փորձում է Ադրբեջանին օգնել «արդարությունը վերականգնելու» հարցում։ Այս մասին հաղորդում է Bakililar.AZ-ը։ «Ադրբեջանն անհանգստանալու առիթ չունի, ղարաբաղյան հակամարտության խնդրի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ»,– հայտարարել է Չեվիկգյոզը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։

No comments: