Wednesday, March 18, 2009

Ադրբեջանը որոշում է` կարող է արդյոք Իլհամ Ալիեւը առաջադրել իր թեկնածությունը երրորդ անգամ

/PanARMENIAN.Net/ 18.03.2009 - Այսօր Ադրբեջանում հանրաքվե է հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ: Քվեարկության արդյունքների մասին նախնական տվյալները կհրապարակվեն հանրաքվեից մի քանի ժամ անց: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, քվեարկությանը պետք է մասնակցի ընտրողների առնվազն 25 տոկոսը: Ըստ ընտրական օրենսգրքի, շրջանային ընտրական հանձնաժողովները քվեարկությունից հետո 48 ժամվա ընթացքում պետք է ամփոփիչ արձանագրությունները ներկայացնեն ԿԸՀ: Իր հերթին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակի քվերակության արդյունքները 20 օրվա ընթացքում: Ըստ վերջին ճշտված տվյալների, հանրապետությունում ձայնի իրավունք ունեն 4 մլն 900 հազար մարդ: Սահմանադրությունում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկը պատկանում է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությանը: 2008 թվականի դեկտեմբերին խորհրդարանը դիմեց Սահմանադրական դատարան առաջարկների վերաբերյալ իրավական եզրակացության առնչությամբ: Դեկտեմբերի 24-ին ՍԴ-ն դրական եզրակացություն տվեց եւ դեկտեմբերի 26-ին միլի մեջլիսը որոշեց հանրաքվե անցկացնել մարտի 18-ին, հաղորդում է ԱՊԱ-ն:

No comments: