
A1+. 16-3-2009- Ջհանգիրյանի կյանքին վտանգ սպառնալու մասին Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը ԱՆ Քրեկատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանի գնահատմամբ, վառ երեւակայության արդյունք է: Իսկ Ջհանգիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանի գնահատմամբ` միանգամայն լուրջ եւ իրական:
Փաստաբանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց. ՚Մենք ինքներս էլ ունենք տարբեր մտավախություններ Գագիկ Ջհանգիրյանի անվտանգության հետ կապված. մեզ տարբեր լուրեր են հասնում նրա կյանքին վտանգ սպառնալու վերաբերյալ. բայց ես չեմ կարող ասել, թե դրանք որքանով են ռեալՙ:
՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկի պետ Համլետ Խլղաթյանն էլ ՚Ա1+ՙ-ին վստահեցրեց. ՚Առաջին անվտանգ տեղը ինձ մոտ է, եւ եթե որեւէ մեկին վտանգ է սպառնում որեւէ տեղ, նա պետք է ինձ մոտ լինի, որ վտանգ չսպառնաՙ: Հիշեցնենք, որ ուրբաթ, մարտի 13-ից Գագիկ Ջհանգիրյանը ՚Վարդաշենՙ-ի փոխարեն գտնվում է ՚Երեւան-Կենտրոնՙ ՔՀ-ում, այլ կերպ ասաց ԱԱԾ մեկուսարանում: Իսկ ԱՆ ՔՎ մամլո խոսնակի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ դա արվել է ՚ելնելով դատաքննության շահերից, ինչպես նաեւ այլ օբյեկտիվ հանգամանքներիցՙ:
՚Քրեակատարողական վարչությունը փաստորեն տեղյակ չի, որ ինքը իրավունք չունի միջամտելու դատաքննությանը եւ որեւէ առնչություն չունի դատաքննության հետ: Դատաքննության շահերի մասին քրեակատարողական վարչությունը չի, որ պետք է մտածի,-՚Ա1+ՙ-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը,-դրա մասին պետք է մտածի դատարանը: Կոնկրետ դատաքննության շահերի մասին մտածելով, թե այլ նպատակներով, համենայն դեպս, օրենքով սահմանված կարգով համապատասխան կարգադրություն էր տվել, որ Գագիկ Ջհանգիրյանը վերադարձվի ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկ. մինչդեռ քրեակատարողական վարչությունը որոշում է կայացրել, որ նա պետք է գտնվի ՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկումՙ:
Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը մարտի 13-ի դատական նիստում հայտարարեց, որ ինքը պատրաստվում իր յուրօրինակ ելույթին, եւ դատարանից խնդրեց 1 շաբաթ ժամանակ:
՚Դատարանը շատ քիչ ժամանակ տրամադրեց պատրաստվելու համար, ՔՎ-ն էլ փաստորեն ամեն ինչ արեց, որպեսզի Ջհանգիրյանը ժամանակ չունենա պատրաստվելու իր ելույթինՙ,-ասաց Լուսինե Սահակյանը: Այսինքն` խախտվել է արդար դատաքննության իրավունքը, որովհետեւ առջեւում եղել է նաեւ շաբաթ կիրակի, երբ Ջհանգիրյանը իր պաշտպանների հետ չէր կարող խորհրդակցել, եւ ուներ ընդամենը 2 օր պատրաստվելու համար:
Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի տեղափոխությունները միշտ շատ արտառոց են եղել:
՚Նա գտնվում էր ՚Վարդաշենՙ-ում, հետո տեղափոխեցին ԱԱ մեկուսարան, երբ նա հրապարակային ելույթ ունեցավ: Հետո, ԱԱ մեկուսարանում տված հարցազրույցից անմիջապես նորից տեղափոխվեց ՚Վարդաշենՙ. հիմա այդ ելույթից հետո կրկին տեղափոխվել է ՚Երեւան-Կենտրոնՙ: Ես կարծում եմ, որ ամեն կերպ աշխատում են, որպեսզի Ջհանգիրյանը հրապարակային ելույթներ չունենա, ամեն կերպ դրան խոչընդոտեն,-ասաց փաստաբանը,-Բայց այն մարդիկ, ովքեր նման նպատակ են ունեցել, շատ վհատված են լինելու, որովհետեւ նրան լավ ճանաչողները գիտեն, որ նա ցանկացած մեկուսարանում, ցանկացած պայմաններում եւ ցանկացած պարագայում շատ լավ պատրաստված կլինի. նրան հեշտ չի կոտրելըՙ:
No comments:
Post a Comment