
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 0,5:1,5 հաշվով զիջեց ռուս շախմատիստուհի Տատիանա Կոսինցեւային Սանկտ-Պետերբուրգում ավարտված կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնուհու տիտղոսի համար լրացուցիչ մրցամարտում եւ նվաճեց արծաթե մեդալն ու Եվրոպայի փոխչեմպիոնուհու կոչումը:
Երկու շախմատիստուհիները մրցաշարի հիմնական փուլում վաստակեցին 8,5-ական միավոր եւ Եվրոպայի չեմպիոնուհուն որոշելու համար նրանց մեջ խաղարկվեց լրացուցիչ մրցամարտ 2 պարտիաներից: Առաջինում Լ.Մկրտչյանը զիջեց մրցակցուհուն, իսկ երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Տ.Կոսինցեւան 2007 թվականին նույնպես նվաճել Էր կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթողի կոչումը:
No comments:
Post a Comment