՚Երիտասարդությունը պետք է ապրի մեր դասական պոետների հոգեւոր տարածքներում: Այն պատգամները, որ գրվել են Չարենցի կողմից, անցյալի համար չեն: Մենք մեր մեջ պետք է ունենանք այդ պատգամները եւ ապրենք դրանցով, այլապես ապագան փշոտ կլինիՙ,- ՚Ա1ՙ-հետ զրույցում ասաց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Այսօր լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 122 ամյակը:
Լիլիթ Հակոբյանն ասում է, որ տուն-թանգարանը այցելուների հետ կապված երեւէ խնդիրներ չի ունեցել:
՚Փաստ է, որ երիտասարդությունն այսօր շատ քիչ է գիրք կարդում, բայց կա երիտասարդների մի հատված, որը հետաքրքրված է Չարենցովՙ,- ավելացրեց տիկին Հակոբյանը:
Այսօր տուն-թանգարանում կայացավ Չարենցին նվիրված ֆիլմի ցուցադրություն եւ դասական երաժշտության երեկո, որին մասնակցեցին մշակույթի գործիչներ, մանկավարժներ եւ այլոք:
Ի դեպ, չնայած այսօր Երեւանում բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել բանաստեղծի ծննդյան տարեդարձի առիթով, այնուհանդերձ երեւանցիներից շատերը տեղյակ չէին, որ այսօր նրա տարեդարձն է, անգամ կանգնած լինելով Չարենցի արձանի մոտակայքում` շատերը նույնիսկ չգիտեին` ում արձանն է:
՚Ճիշտն ասած` գրականությամբ չեմ հետաքրքրվում եւ չգիտեմ ում ծննդյան օրն է այսօր: Թեեւ Չարենցի գործերից կարդացել եմ ու նրան շատ եմ հավանումՙ,- ասաց Մանկավարժական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Քրիստինեն:
Ի դեպ, Չարենցի արձանին այսօր ծաղկեպսակ է դրվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից, բայց առանց նրա ներկայության:
Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում եւս միջոցառում էր կազմակերպվել, եւ այստեղ աշակերտները ասմունքում էին Չարենցի բանաստեղծությունները:
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment