/PanARMENIAN.Net/ 13.03.2009 - Ինչպես հայտնի է, հայտնել է Մ.Հակոբյանը, «ֆաստ-ֆուդը» հանդիսանում է շատ հիվանդությունների (սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման) պատճառը, ուստի միջազգային մակարդակով անհրաժեշտ է կառավարության եւ Սպառողների ասոցիացիայի համագործակցությունը անառողջ սննդի դեմ պայքարի համար: «Այդ նպատակով մարտի 15-ին ցույց կկազմակերպվի, որի ընթացքում տեղի կունենան «ֆաստ-ֆուդի» կազմակերպման վայրերի նկարահանումներ երեխաների մասնակցությամբ, իսկ նյութերը կուղարկվեն Լոնդոն, որտեղ գտնվում է Սպառողների միջազգային ասոցիացիայի գլխավոր կենտրոնը»,- ասել է նա:
Մելիտա Հակոբյանը պարզաբանել է, որ «ֆաստ-ֆուդի» խնդիրը արդիական է, քանի որ ամբողջ աշխարհում մինչեւ 5 տարեկան 22մլն երեխաներ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն:
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment