Saturday, March 14, 2009

՚Վտանգված է Գագիկ Ջհանգիրյանի կյանքըՙ

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը A1+ 13-3-2009- Կալանավայրում կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի առողջական վիճակը£ Արդեն երրորդ օրն է, նա ունի բարձր ջերմություն եւ արյան բարձր ճնշում, ինչը մարտի 11-ին դատարան կանչված շտապ օգնության բժիշկները որակել են որպես ՚հիպերտոնիկ կրիզՙ£ Ընդ որում՝ այս վիճակում նրան ստիպել են հաջորդ օրերին մասնակցել դատական նիստերին£ Գ. Ոսկերչյանը 3 տարի առաջ արդեն մի անգամ թոքի ինֆարկտ է տարել£ Մտավախություն կա, որ այս պայմաններում այն կրկնվելու հավանականություն ունի£ Կալանավայրում բացակայում են նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորությունները£ Պահանջում ենք, որ Գրիգոր Ոսկերչյանին տեղափոխեն այնպիսի հիվանդանոց, որտեղ հնարավոր կլինի ստանալ որակյալ մասնագիտացված ստացիոնար բուժօգնություն: Նույնպիսի խոշտանգման է շարունակում ենթարկվել նաեւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, որի առողջական վիճակի մասին ահազանգվել է օրեր առաջ: Չնայած դատապարտյալների հիվանդանոցի հոգեբուժական ծառայության բժիշկի տված համապատասխան տեղեկանքին, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան ոչ թե ստացիոնար բուժման, այլ փորձաքննության ենթարկելու որոշում է կայացրել, բայց նույնիսկ դա մինչ օրս չի իրականացվել£ Ըստ էության վատացել են նաեւ այլ քաղբանտարկյալների առողջական վիճակը, որոնց բողոքները որեւէ ուշադրության չեն արժանացել: Հայ ազգային կոնգրեսն այս ամենը համարում է վարչախմբի հրահանգով քաղբանտարկյալների նկատմամբ կազմակերպված հալածանք, նրանց նկատմամբ դատաստանի յուրօրինակ ձեւ: Անկախ պատճառներից, սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով համարվում է խոշտանգում£ Մենք պահանջում ենք անհապաղ վերջ տալ քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումներին, ապահովել անհրաժեշտ եւ որակյալ բուժօգնություն: Նրանց այսօրվա առողջական ծանր վիճակի եւ հետագա վատթարացման ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա: ՚Վտանգված է Գագիկ Ջհանգիրյանի կյանքըՙ Մարտի 13-ին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հերթական դատական նիստի ավարտին, այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ իր ճառը տարբերվելու է պաշտպանների խոսքից եւ լինելու ինքնատիպ, նրան ապօրինաբար, խախտելով վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ոստիկանության կողմից ըստ էության առեւանգվել եւ ՚Վարդաշենՙ ՔԿ հիմնարկի փոխարեն տարվել է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Հայ ազգային կոնգրեսը չի բացառում, որ Ջհանգիրյանի հայտարարությանը հետեւած այս գործողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նա, որպես դատախազ, տեւական ժամանակ վարել է ՚հոկտեմբերի 27ՙ-ի գործը: Մենք համարում ենք, որ վտանգված է Գագիկ Ջհանգիրյանի կյանքը, պահանջում ենք նրան անհապաղ վերադարձնել ՚Վարդաշենՙ ՔԿՀ եւ պաշտոնական բացատրություն տալ կատարված ապօրինության վերաբերյալ:

No comments: