/PanARMENIAN.Net/ 13.03.2009 - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 13-ին ընդունել է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» թիմի ղեկավար Ռոբ Վինմեյքերսին եւ թիմի անդամ Լորենզ Մեյերին: Զրուցակիցները քննարկել են ծրագրով 2009-2010 թվականներին նախատեսված գործողությունների հետ կապված հարցեր: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները` նշելով, որ բարեփոխումները շարունակվելու են ծրագրով նախատեսված բոլոր ոլորտներում: Ռոբ Վինմեյքերսը գոհունակություն է հայտնել մինչ այժմ կատարված աշխատանքների ընթացքից եւ պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը, հաղորդում է Հայաստանի ԱԱԽ մամլո ծառայությունը:
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment