
«ԱԶԳ» 18-3-2009- Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական նախագիծը կազմելու համար գումար կհատկացնի Ասիական զարգացման բանկը: Ինչպես տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, հայկական կողմը բանկի համապատասխան ստորաբաժանման ղեկավարության հետ վերջերս է այդ ուղղությամբ քննարկում իրականացրել, եւ բանկը պատրաստակամություն է հայտնել գումար հատկացնել նախագիծը կազմելու համար: «Միայն այդ աշխատանքների ավարտից հետո պարզ կդառնա, թե որքան կարժենա երկաթուղու կառուցումը», ասաց նախարարը: Երկաթուղու կառուցման համար հայկական կողմը բանակցում է նաեւ իրանական, ռուսական կողմերի, Համաշխարհային բանկի հետ: Գ. Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ հայ մասնագետները ժամանակին այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարել: Արդեն նախանշվել է երկաթուղու կառուցման երեք տարբերակ, որից առավել նախընտրելին Մեղրիից դեպի Սեւան ձգվողն է, հաղորդում է «Արմենպրեսը»:
No comments:
Post a Comment