Wednesday, March 18, 2009

Հուլուսի Կըլըչ. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը քննարկման թեմա չէ

/PanARMENIAN.Net/ 17.03.2009 - Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը քննարկման թեմա չէ: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: Նա նշել է` չնայած, որ ներկայումս Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններ են ընթանում, դեռեւս վաղ է խոսել որեւէ որոշման ընդունման մասին, հաղորդում է Tren.az-ը: Վերջերս Sabah թուրքական թերթը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ «Երեւանն ու Անկարան համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու հարցում, եւ ապրիլին սպասվում է այդ բանակցությունների ամփոփման հրապարակումը, որի արդյունքը կդառնա հայ-թուրքական սահմանի բացումը»:

No comments: