«ԱԶԳ» 24-3-2009- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը տարածաշրջան չի փոխի այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանություն եղել է: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Թուրքական մամուլն իր հերթին, ուշադրություն դարձնելով, որ Նենսի Փելոսիի այդ խոսքերը հնչում են Բարաք Օբամայի` ապրիլի սկզբին Թուրքիա նախատեսված այցից առաջ, գրում է, որ հակառակ Փելոսիի այդ տեսակետներին, 2007 թ. հայկական օրինագիծը Ջորջ Բուշի վարչակազմի ճնշման հետեւանքով չդրվեց քվեարկության Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, հաղորդում է «Նոյան տապանը»:
Wednesday, March 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment