Thursday, March 19, 2009

Թուրքիան Nabucco-ն Իրանի հե՞տ է կառուցելու

/PanARMENIAN.Net/ 18.03.2009 - Թուրքիան տրամադրված է Ռուսաստանը շրջանցող եւ Կասպիայի շրջանի բնական գազի մատակարարման հաշվին Nabucco նախագծի իրականացմանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը: «Մենք նպատակ ենք դնում ավարտել Nabucco նախագիծը: Եթե դրա անհրաժեշտությունը կա, այն պետք է իրագործվի` անկախ այն բանից, թե որտեղ են գտնվում էներգակիրների աղբյուրները: Մեծ նախագծերում փոքր խոչընդոտները երբեք չեն խանգարում դրանց իրագործմանը»,- Անկարայում լրագրողներին է ասել նախարարը: Նա նաեւ նշել է, որ նախագծի վերաբերյալ թուրքական մշակումներն ուղղվել են Իրանին, եւ Անկարայում սպասում են նրանց պատասխանին, գրում են թուրքական ԶԼՄ-ները: Nabucco նախագիծը նախատեսում է Կասպիական ավազանի բնական գազը Ադրբեջանի տարածքով, Վրաստանով, Թուրքիայով, Բուլղարիայով, Հունգարիայով, Ռումինիայով եւ Ավստրիայով փոխադրել եվրոպական երկրներ:

No comments: