Thursday, March 19, 2009

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Պանորամա 18-3-2009 - Մոսկվայում պայուսակ գողացողների զոհ են դարձել Հայաստանի և Իրանի դեսպանատան աշխատակիցները: Վնասի ընդհանուր գումարը կազմել է մոտ 700 հազար ռուբլի: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` հյուսիս-արևմտյան շրջանում ոտիկանություն է դիմել Հայաստանի դեսպանատան 34-ամյա գործավարուհի Տ. Պ.-ն, ով հայտարարել է, որ 18:00-18:50-ը իր Լեքսուս RX-470 մակնիշի մեքենան կանգնացրել է Մարշալ Կատուզով փողոցի համար 20 տան առջև: Այդ ընթացքում անհայտ մարդիկ կոտրել են ավտոմեքենայի ապակին ու գողացել են պայուսակը, որում գտնվել է 15 հազար դոլար և 140 հազար ռուբլի: Ընդհանուր վնասը կազմել է 660 հազար ռուբլի: Գրեթե միաժամանակ տեղեկացվել է նաև, որ Կենտրոնական շրջանի ներքին գործերի բաժանմունք է դիմել Իրանի դեսպանատան քարտուղար Ալ Դաբատ Ամմարը: Նա հայտնել է, որ մարտի 16-ին ժամը 18:00-ից մինչև մարտի 17-ը ժամը 8 անց 15 րոպե իր ԲՄՎ մակնիշի մեքենան կայանել է Նովինյան բուլվարում` 7/1 տան առջև: Այդ ընթացքում անհայտ մարդիկ կոտրել են ավտոմեքենայի ապակին և գողացել նավիգատորը: Վնասը կազմել է 7,5 հազար ռուբլի:

No comments: